USD
EUR
RUB

Պետրոսյանը` Այվազովի մասին. Ով չի ուզում խաղալ հավաքականում, արժանի չէ հավաքականին

 

Օրեր առաջ Գյումրիի «Շիրակի» դարպասապահ Անատոլի Այվազովը հայտարարել էր, որ այս պահին չի ցանկանում հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, որովհետև պատրաստ չէ դրան: Նա նշել էր, որ վերջին տարիների ընթացքում որակապես աճ չի գրանցել, իսկ հետագա զարգացման համար պետք է հեռանա Հայաստանի առաջնությունից: Ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն իր կարծիքն է հայտնել այդ հարցի շուրջ:

«Նախևառաջ կցանկանայի նշել, որ իմ՝ հավաքականը գլխավորելու առաջին իսկ օրվանից ինձ համար կարևոր է եղել խաղային տարբեր օղակներում, այդ թվում՝ դարպասապահի դիրքում մրցակցությունը: Այդ առումով Չեռնոգորիայի հետ նոյեմբերին կայացած հանդիպումից առաջ մեր մարզչական շտաբը հաճելի գլխացավանքի մեջ էր. մեր տրամադրության տակ եղած բոլոր դարպասապահներն էլ լավ մարզավիճակում էին: Պետք է խոստովանեմ, որ Անատոլի Այվազովն ունեցել է բոլոր շանսերը Չեռնոգորիայի հետ խաղում հանդես գալ հավաքականի հիմնական կազմում, սակայն խաղից 2 օր առաջ Այվազովը մոտեցավ ինձ և նշեց, որ պատրաստ չէ խաղալու հիմնական կազմում:

Ղազախստանի հետ խաղից առաջ Այվազովը կրկին լավ մարզավիճակում էր, սակայն Արսեն Բեգլարյանը ևս բավականին վստահ տեսք ուներ: Բացի դրանից, որոշեցինք չփոխել Չեռնոգորիայի խաղի հաղթական կազմը և վստահեցինք Արսենին: Սենթ-Քիթսի և Նևիսի հետ հանդիպումից առաջ կայացրել էինք հստակ որոշում, որ խաղակեսերից մեկում պետք է խաղա Արսեն Բեգլարյանը, մյուսում՝ Անատոլի Այվազովը, սակայն խաղից առաջ Այվազովը կրկին դիմեց մեզ՝ նշելով, որ չի կարող միանալ հավաքականին, քննություններ ունի հանձնելու, ինչն իր համար շատ կարևոր է: Մենք կրկին ընդառաջեցինք նրան, մինչդեռ Սենթ-Քիթսի հետ իրեն լավ դրսևորելու դեպքում բոլոր հնարավորություններն ուներ Չեռնոգորիայի հետ արտագնա խաղում հայտնվել հիմնական կազմում:

Վերջապես, Հայաստանի՝ նոր մեկնարկած առաջնությունում Այվազովը հուսալի և կայուն խաղ է ցուցադրում՝ կրկին լավ շանսեր ստանալով վերջապես նշել իր նորամուտն ազգային հավաքականում: Սակայն հանդիպումից մի քանի օր առաջ Այվազովը մեզ տեղեկացրեց, որ չի ուզում հանդես գալ Հայաստանի հավաքականում, քանի որ առաջարկ ունի ինչ-որ ռուսական թիմից: Այվազովը նշեց նաև, որ իրեն հրահանգել են չխաղալ Հայաստանի հավաքականում, քանի որ այդ դեպքում Ռուսաստանում կհամարվի լեգիոներ: Ես անձամբ հեռախոսազրույց ունեցա իր հետ, փորձեցի բացատրել, որ իր կայացրած որոշումը սխալ է, որ Ռուսաստանում խաղալու երաշխիքներ ոչ ոք չի կարող տալ, իսկ հավաքականում հաջող ելույթների դեպքում ավելի լավ թիմ տեղափոխվելու հավանականությունն ավելի մեծ կլինի, սակայն Այվազովն իր որոշումը չփոխեց:

Անցավ մի քանի օր, Այվազովը մինչ օրս էլ չի տեղափոխվել որևէ ակումբ, իսկ օրեր առաջ էլ եղավ հարցազրույց կայքերից մեկում, որտեղ նա ևս մեկ անգամ հաստատեց հավաքականում չխաղալու իր մտադրությունը:

Ֆուտբոլային կարիերայիս մեծ մասը նվիրել եմ Հայաստանի ազգային հավաքականին, սկզբում՝ որպես ֆուտբոլիստ, իսկ հիմա՝ որպես գլխավոր մարզիչ: Այս ընթացքում իմ հիշողությամբ չի եղել մի դեպք, երբ Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալուց հրաժարվելու դեպքում ֆուտբոլիստի կարիերան հաջող դասավորվի: Օրինակները շատ-շատ են, բայց կան նաև հակառակ օրինակները, որոնք ավելի ցայտուն են: Մենք ունենք նույնպես Ռուսաստանում ծնված Արթուր Սարկիսով, Ռուսլան Կորյան, ովքեր ժամանակին չեն վախեցել լեգիոներ դառնալուց, սիրով եկել են հավաքական և ներդրել են իրենց ողջ ուժերը հավաքականում՝ հաճախ խաղալով նաև ցավազրկումներով: Այժմ նրանց միացել է նաև Արմեն Համբարձումյանը:

Ես կարծում եմ, որ 21-ամյա դարպասապահը, որը այդքան շանսեր է ստանում, որքան Այվազովը, պետք է երջանիկ լիներ դրա համար և ոչ թե ամեն անգամ մի պատճառ փնտրեր՝ հավաքականում չխաղալու համար: Կարծում եմ նաև, որ այն ֆուտբոլիստը, ով պատրաստ չէ անկախ ամեն ինչից հանդես գալու իր երկրի ազգային հավաքականում, արժանի չէ հավաքականում խաղալուն: Ես շատ հպարտ եմ, որ հիմա հավաքականում ձևավորվել է այնպիսի ջերմ մթնոլորտ և հավաքվել են այնպիսի տղաներ, որոնց համար հավաքականում հանդես գալը վեր է ամեն ինչից: Կարծում եմ, որ ինչպես ցանկացած մարզչի, այդ թվում՝ իմ համար երազանք է եղել գլխավորել հավաքականը, այնպես էլ ցանկացած ֆուտբոլիստի համար պետք է երազանք լիներ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում»,- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Պետրոսյանը:

 

Լրահոս
ՖԻԴԵ-ն՝ Լևոն Արոնյանի՝ Հայաստանից հեռանալու մասին Եթե Մեսսին տեղափոխվի, ես նրա ոտքերը կհամբուրեմ. Խարա Արթուր Ալեքսանյանի անակնկալ պարտությունը՝ տեսանյութով Միջազգային մամուլի արձագանքը Արոնյանի ԱՄՆ տեղափոխվելուն Շախմատի Հայաստանի առաջնություն Ինչ ֆուտբոլային հանդիպումներ կան այսօր ԱՄՆ շախմատի ֆեդերացիան ողջունել է Լևոն Արոնյանի տեղափոխությունը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի զույգերը հայտնի են ԿԳՄՍ նախարարը՝ Արոնյանի՝ երկրից հեռանալու մասին Մենք պարտվեցինք ավելի ուժեղ թիմի․ Ռոջերս ԵԼ․ Հայտնի են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Իբրահիմովիչն ասել է՝ ով է իր համար պատմության լավագույն ֆուտբոլիստը Մեսիի դուբլը եւ Ալբայի գոլը հաղթանակ բերեցին «Բարսելոնային» (տեսանյութ) Ալաշկերտը 50-րդ հաղթանակը տոնեց Հայաստանի առաջնությունում Լոռին բրիազիլացի նորեկ ունի Երևանից մինչև Կատալոնիա․ Ինչ դիտել այսօր Մեսսին իմ ընկերն է. Ես կարոտում եմ նրան. Սուարես Մեսսին շրջանցել է Ռոնալդուին՝ սահմանելով Լա Լիգայի ռեկորդ Յուվենտուսի խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ) Ռոնալդուի ֆանտաստիկ ցուցանիշը Շախմատի Հայաստանի առաջնություն. առաջատարները չկարողացան հաղթանակ տանել Հայտնի է՝ ում ձեռք կբերի ՊՍԺ-ն որպես Մբապեի փոխարինող Օսիմհենը կորցրել է գիտակցությունը խաղադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռոման ոչ-ոքի խաղաց․ Մխիթարյանը մասնակցեց խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՊՍԺ-ն սեփական հարկ տակ զիջել է Մոնակոյին Ինչ ֆուտբոլային հանդիպումներ կան այսօր Որքա՞ն գումար է աշխատել Բարսելոնան Սուարեսի տեղափոխությունից Զիդան. Ինձ չի զարմացնում այն, ինչ Մբապեն արեց Բարսելոնայի հետ Մբապեն՝ լավագույն խաղացող Հայտնի են ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Արթուր Ալեքսանյանը կմեկնի Կիև Եզրափակչում կհանդիպեն Ջոկովիչը և Մեդվեդևը Ֆուտբոլիստը խոստովանել է, որ գողացել է թիմակիցների մարզակոշիկները Վերսկսվում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը [ՖՈՏՈ] Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը «Բրագայի» հետ խաղում Ինչու Ռեալը 2017-ին չգնեց Մբապեի տրանսֆերը․ հայտնի են դարձել մանրամասներ Ֆանտաստիկ հնարք. ինչպես գնդակն արագ հասցնել մրցակցի տուգանային հրապարակ Ռոմայի հայտացուցակը Բրագայի հետ խաղի համար Դա Մեսսիի Չեմպիոնների լիգայի վերջին խաղն էր Կամպ Նոուում․ Ռիվալդո Բոլորն ինձ տեսնում են որպես Բարսելոնայի մարզիչ․ Չավի Մբապեն՝ Ալբային. Փողոցում ես քեզ կսպանեմ
website by Sargssyan