Օքսլեյդ Չեմբերլենը մերժել է «Չելսիին» հանուն այլ ակումբի

«Արսենալի» եզրային կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ Չեմբերլենը հրաժարվել է տեղափոխվել «Չելսի»: Լոնդոնյան ակումբները համաձայնեցրել էին տեղափոխությանը, սակայն «թշակառուները» չեն կարողացել պայմանավորվել 24-ամյա ֆուտբոլիստի հետ,- հայտնում է BBC Sport-ը:

Տրանսֆերը պետք է կազմեր 40 միլիոն եվրո: Անգլիացին կարծում է, որ «Չելսիում» իրեն չեն օգտագործելու նախընտրած` վինգերի դիրքում, այլ լինելու է լատերալ, ինչպես Վիկտոր Մոզեսն է: Չեմբերլենը ցանկանում է տեղափոխվել «Լիվերպուլ», որը հետաքրքրված է նրա ծառայություններով:

Ավելի վաղ կիսապաշտպանը հրաժարվել էր «Արսենալի» հետ նոր պայմանագիր կնքել և կարող է մեկ տարի հետո ազատ խաղացողի կարգավիճակ ստանալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում