Աշխարհի առաջնություն. Հայ ձյուդոիստների արդյունքները

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթանում է ձյուդոյի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ձյուդոյիստներն անհաջող են հանդես եկել տարվա գլխավոր ստուգատեսում և դուրս են մնացել պայքարից,- գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Այսօր 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը հաղթանակով է մեկնարկել: Նա 1/64 եզրափակչում առավելության է հասել Գանայի ներկայացուցիչ Էմանուել Նարթեյի նկատմամբ, սակայն 1/32 եզրափակչում զիջել է իսրայելցի Թոհար Բուտբոլին:

Նույն քաշային կարգում Արսեն Ղազարյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է Ճապոնիան ներկայացնող Սոյչի Հաշիմիտոյին:

Երեկ կանանց 52 կգ քաշային կարգում Սոսե Բալասանյանին բարդ մրցակից էր բաժին հասել: Բալասանյանը 1/32 եզրափակչում պարտվել է ճապոնացի Նացումի Ցունոդային, որը դարձել է աշխարհի փոխչեմպիոն:

Այսպիսով, հայ ձյուդոյիստներն ավարտեցին մրցելույթներն աշխարհի առաջնությունում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում