Ռումենիգե. «Ռեալը» հիմա ամենավառ աստղն է

«Բավարիայի» ղեկավար խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն կարծում է, որ ներկայումս Եվրոպայում Մադրիդի «Ռեալին» հավասար թիմ չկա,- տեղեկացնում է Bild.de-ն:

«Կարծում եմ` հիմա «Ռեալը» մեծագույն ակումբների մեջ ամենավառ աստղն է: Դա ընդհանուր կարծիք է, ըստ որի մադրիդցիները ներկայումս գերազանցում են բոլոր ակումբներին: «Բարսելոնան», «Բավարիան» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հետ են մնում:

Եվրոպայում մոտ 10 թիմ կա, որոնք միևնույն նպատակն ունեն` դառնալ լավագույնը: Բայց մեր անհավասարակշռված ֆուտբոլային աշխարհում դա անելը հեշտ չէ»,- ասել է հռչակավոր գերմանացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում