Իսկապե՞ս Նեյմարը խաղամակարդակով մոտ է Մեսսիին

Քիչ չեն ֆուտբոլասերները, ովքեր վստահ են, որ Նեյմարը մոտ է Մեսսիի խաղամակարդակին: Շատերն էլ նշում են, որ վերջինս խանգարում էր բրազիլացու առաջընթացին, ինչն էլ իր ազդեցությունն է ունեցել «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխության հարցում։ Իսկապե՞ս այդպես է․․․

Հասկանալի է, որ առանց կրակ ծուխ չի լինում, իսկ այս պատմության արմատները պետք է փնտրել տարվա, հավանաբար, ամենաքննարկված խաղում։ Տարածված լուրերի համաձայն, Նեյմարը Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղից (6:1) առաջ դիմել է թիմին. «Ես 2 գոլ կխփեմ ու կարևոր դեր կխաղամ քամբեքում»:

«ՊՍԺ»-ի դեմ Նեյմարն իսկապես այնպես խաղաց, որ թվաց՝ նա պատրաստ է Մեսսիից վառ փայլել: Սակայն երկրպագուներին միայն մեկ խաղը բավարար չէ։ 

Մրցաշրջանի ընթացքում ինչե՞ր ենք սպասում Մեսսիի մակարդակի ֆուտբոլիստից․․․ Գոլեր ու գոլային փոխանցումներ ոչնչից` բացառապես հանճարեղության շնորհիվ: Հնարավոր չէ որևէ խաղացողի համեմատել արգենտինացու հետ, եթե նա խաղադաշտում հանճարեղ բաներ չի անում: Այդ ֆուտբոլիստից պետք է Մեսսիի ցուցանիշները սպասել, և եթե նա նմանատիպ վիճակագրություն ունի, ապա հնարավորություն ունի հասնելու Մեսսիի մակարդակին:

Գոլեր ոչ բացահայտ դիրքերից – Մեսսի` 20, Նեյմար` 3

Իրացումը ոչ բացահայտ դիրքերից – Մեսսի` 13%, Նեյմար` 3%

«Opta»–ի ներկայացրած թվերն ասվածի վառ ապացույցն են: Նախորդ մրցաշրջանում Մեսսին «Բարսելոնայի» կազմում քիչ հավանական դիրքերից (որոնցում նա «ոչնչից» գոլ է ստեղծում) 20 գնդակ է հեղինակել: Նեյմարը՝ ընդամենը 3 անգամ: Բրազիլացու` խաղից խփած 12 գոլերից 9-ը պարզ իրավիճակներում են եղել (պարզ այն իրավիճակն է համարվում, երբ ֆուտբոլիստը միայնակ է դարպասապահի հետ կամ գտնվում է դարպասից շատ մոտ հեռավորության վրա): Այս թվերը նրան չեն մոտեցնում Մեսսիին: Նեյմարը կախված է խաղընկերների կրեատիվ գոլային փոխանցումներից («Բարսելոնայում» ամենակրեատիվ աղբյուրը հենց Մեսսին է):

Նույնիսկ անցկացրած քիչ խաղաժամանակը նրա միջին ցուցանիշները չեն բարձրացնում, քանի որ դրանք ընդամենը 180 րոպեներ են: Նա նույնիսկ ավելի շատ է ներգրաված եղել կատալոնացիների ֆուտբոլին` միջինը մեկ խաղում 50,7 փոխանցում, իսկ Մեսսին` 48,4:

Ստեղծած բացահայտ գոլային պահեր – Մեսսի` 23, Նեյմար` 12

Սրող փոխանցումներ դեպի առաջ – Մեսսի` 9, Նեյմար` 3

Մեկ խաղում փոխանցումներ – Մեսսի` 48,4, Նեյմար` 50,7

Փոխանցումների ճշգրտություն` Մեսսի` 80,2%, Նեյմար` 76,5%

Նեյմարը 11 գոլային փոխանցում է կատարել Մեսսիի 9-ի դիմաց, բայց վիճակագրության խոր ուսումնասիրությունը թույլ է տալիս ասել, որ Լեոն ավելի որակյալ պահեր է ստեղծել խաղընկերների համար ու պարզապես դարձել վատ իրացման զոհ: Նրանց փոխանցումների տարբերությունն էլ ավելի զգալի է դարձնում «սրող» փոխանցումը դեպի առաջ (ամենաբարդը ֆուտբոլում, որը միայն խաղացողի վարպետությունից է կախված): Մեսսին երեք անգամ ավելի շատ է նման փոխանցում կատարում: Այո, Նեյմարն ավելի շատ է հասարակ փոխանցումներ կատարում ու ավելի շատ է ռիսկի դիմում, բայց Լեոյի որակին չի հասնում:

Համեմատությունից կարող է թվալ, թե Նեյմարը ցածրակարգ ֆուտբոլիստ է, Մեսսիի համեմատ դա իսկապես այդպես է, բայց դա այդպես չէ: Նա Պրիմերայում բոլորից լավ էր գնդակը դրիբլինգով առաջ տանում: Դա օգտակար է, բայց Մեսսիի մակարդակի մասին խոսելիս ֆուտբոլիստին առաջին հերթին դիտարկում ենք որպես խաղը փոխողի: Միշտ չէ, որ բարձրակարգ ֆուտբոլիստը փայլում է նաև խաղը փոխող ֆուտբոլիստների շարքում: Հենց նման ֆուտբոլիստներն են  անհատական մրցանակներ ստանում, իսկ նրանց շարքը համալրելու համար Նեյմարին ոչ թե ռեկորդային տրանսֆեր է հարկավոր, այլ նոր խաղամակարդակ։

Նեյմարն ընտրություն ուներ՝ մնալ «Բարսելոնայում» և ջանք թափել կամ տեղափոխվել այլ թիմ ու դառնալ այդ թիմի «Մեսսին»։ Տեղափոխության որոշում կայացվեց, որն էլ վերածվեց սպորտային առասպելի:

Հիմա «Բարսելոնան» կարող է վերադառնալ այն հավասարակշռությանը, երբ Մեսսին խաղում էր երկու աշխատասեր հարձակվողների հետ, ովքեր փոխատուցում են պրեսինգի ու պաշտպանության ժամանակ Լեոյի կարգապահության պակասը: Լուիս Սուարեսն իդելական է այս դերում, իսկ Նեյմարը Մեսսիի վնասվածքի ժամանակ հիմնական աստղի կարգավիճակում էր հիասքանչ: Կատալոնացիների համար լավ է, որ Նեյմարին փոխարինել է մի ֆուտբոլիստ (Դեմբելե), ով առաջնահերթ ուժեղ է դիմացկությունությամբ ու արագությամբ, հետո նոր խաբքերով ու փոխանցումներով:

Իսկ Նեյմարի արդյունավետության թվերը «Պարի Սեն Ժերմենում» կաճեն ու կաճեն (արդեն դա տեսնում ենք): Բայց պետք չէ մոռանալ, որ Լիգա 1-ը համեմատաբար թույլ առաջնություն է, որտեղ ավելի շատ են տուգանայինների իրացումները և քիչ հավանական դիրքերից խփված գոլերի քանակը․․․

Աղբյուրներ, Opta, Sports.ru

Հետևեք մեզ նաև Telegram-ում