Դիեգո Կոստան վերադառնում է «Ատլետիկո»

«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան կարիերան շարունակելու է «Ատլետիկոյում»:

«As»-ը հայտնում է, որ մադրիդյան ու լոնդոնյան ակումբները համաձայնեցրել են 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, որը կազմելու է 43 միլիոն եվրո: Գործարքում ներառված են լինելու նաև 11 միլիոն եվրոյի հնարավոր պարգևավճարներ:

Տրանսֆերային արգելքի պատճառով «Ատլետիկոն» մինչև 2018 թվականի հունվարի 1-ը չի կարող հայտավորել հարձակվողին, ուստի նա չորս ամիս վարձավճարով կխաղա այլ թիմում: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին իրենց շարքերում ցանկանում են տեսնել «Լաս Պալմասը», «Էվերթոնը» և «Բեշիկթաշը»:

Հիշեցնենք՝ երբ «թոշակառուների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Կոստային հայտնել է նրա հետ հույսեր չկապելու մասին, Դիեգոն հրաժարվել էր մարզվել թիմի հետ: Այս ընթացքում նա տուգանքների էր ենթարկվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում