Հայտնի է` որքան գումար է ծախսվել «Լուժնիկիի» վերակառուցման համար

Մոսկվայի «Լուժինիկի» մարզադաշտը վերակառուցվել է և պատրաստ է ընդունել աշխարհի առաջնության խաղերը:

Հանրահայտ մարզադաշտի վերանորոգման աշխատանքներն արժեցել են 341 միլիոն եվրո (24 միլիարդ ռուբլի): Այդ մասին govoritmoskva.ru-ի հետ զրույցում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Մարզադաշտը բարվոք վիճակում պահելու համար պահանջվելու է տարեկան 17 միլիոն եվրո (1,2 միլիարդ ռուբլի):

«Լուժինիկին» տեղավորելու է 81 հազար հանդիսական: Նախկին վազքուղիներն այլևս չկան, տրիբունաները մոտեցվել են խաղադաշտին:

2018 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ Մոսկվայի գլխավոր մարզադաշտում տեղի կունենա մի քանի հանդիպում, այդ թվում՝ եզրափակիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում