Աբդենուրը վերադարձել է Ֆրանսիա (լուսանկար)

«Վալենսիայի» պաշտպան Այմեն Աբդենուրը կարիերան շարունակելու է Ֆրանսիայում:

28-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա վարձակալությամբ տեղափոխվել է «Մարսել»,- հայտնում է վերջինիս պաշտոնական կայքը: «Օլիմպիկն» իրավունքն կունենա ևս մեկ տարով երկարաձգելու վարձավճարը:

Թունիսցին «Վալենսիա» էր տեղափոխվել 2015 թվականին` «Մոնակոյից»: Մինչ այդ նա հանդես է եկել նաև «Թուլուզի» կազմում:

Օրեր առաջ պաշտպանը բուժզննում էր անցել «Զենիթ» տեղափոխվելու համար, սակայն հետո ընտրել է «Մարսելը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում