Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Յուվենտուս» (լուսանկար)

Գերմանիայի հավաքականի ու «Շալկեի» պաշտպան Բենեդիկտ Հովեդեսը միացել է «Յուվենտուսին»: Թուրինյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը վարձակալվել է մեկ մրցաշրջանով: Գործարքը կազմել է 3,5 միլիոն եվրո:

Եթե գերմանացին «ծեր սինյորայի» կազմում 25 և ավելի հանդիպման մասնակցի, ապա իտալական ակումբը կպարտավորվի 13 միլիոն եվրոյով գնել նրա ամբողջական տրանսֆերը: Հետագայում այդ գումարը կարող է ևս 3 միլիոնով ավելանալ, եթե պաշտպանը շարունակի հաջող ելույթները:

Հյովեդեսը «Շալկեի» սանն է: Նա 2007 թվականից հանդես էր գալիս գերզենկիրխենցիների կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում