«Sky Sports». «Լիվերպուլը» հաղթել է Օքսլեյդ Չեմբերլենի համար պայքարում

«Արսենալի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ Չեմբերլենը մոտ է «Լիվերպուլի» ֆուտբոլիստ դառնալուն: «Sky Sports»-ը հայտնում է, որ ակումբները համաձայնեցրել են տրանսֆերի գինը․ այն կազմելու է մոտ 45 միլիոն եվրո:

Մերսիսայդցիների հետ անգլիացին 6 տարվա պայմանագիր կկնքի: Ներկայումս 24-ամյա խաղացողն Անգլիայի հավաքականի ճամբարում է, որտեղ համապատասխան բուժզննում կանցնի: «Լիվերպուլում» Չեմբերլենը շաբաթական 130 հազար եվրո կստանա: Նա հրաժարվել էր «Արսենալի»` պայմանագիրը երկարաձգելու առաջարկից, ըստ որի շաբաթական 195 հազար եվրո կվաստակեր:

Ավելի վաղ «զինագործները» «Չելսիի» հետ համաձայնեցրել էին կիսապաշտպանի տրանսֆերը, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել էր միանալ «թոշակառուներին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում