Պաշտոնական. Օրյեն տեղափոխվեց ԱՊԼ

«Պարի Սեն Ժերմենի» աջ պաշտպան Սերժ Օրյեն տեղափոխվել է Անգլիա: Իվուարցին դարձել է «Տոտենհեմի» ֆուտբոլիստ,- գրում է լոնդոնցիների պաշտոնական կայքը:

24-ամյա խաղացողը 5 տարվա պայմանագիր է կնքել: Ոչ պաշտոնական տվյալներով` գործարքը կազմել է 25 միլիոն եվրո: «Տոտենհեմի» կազմում Սերժը հանդես է գալու «24» համարի մարզաշապիկով:

Օրյեի տրանսֆերը մի քանի օր առաջ էր համաձայնեցված, սակայն նա միայն երեկ Մեծ Բրիտանիայում աշխատելու թույլտվություն ստացավ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում