Ռենատո Սանշեշը ելույթները կշարունակի Պրեմիեր լիգայում

«Բավարիայի» կիսապաշտպան Ռենատո Սանշեշն ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով կխաղա այլ թիմում:

19-ամյա պորտուգալացին մեկ տարվա վարձակալությամբ տեղափոխվել է Սուոնսի»,- հայտնում է վերջինիս պաշտոնական կայքը: Գործարքը կազմել է 5 միլիոն եվրո:

2016 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը «կարապների» կազմում կխաղա Պոլ Կլեմենտի գլխավորությամբ, ում ծանոթ է «Բավարիայում» համատեղ աշխատանքից: Վերջինս նախորդ մրցաշրջանի սկզբում Կարլո Անչելոտիի օգնական էր, այնուհետև ընդունեց ուելսցիներին գլխավորելու առաջարկը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սանշեշն ինքն է մյունխենցիներին խնդրել իրեն այլ թիմ ուղարկել, որպեսզի բավարար խաղաժամանակ ստանալու հնարավորություն ունենա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում