Պաշտոնական. Մբապեն տեղափոխվեց «Պարի Սեն Ժերմեն»

«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն տեղափոխվել է «Պարի Սեն Ժերմեն»:

Փարիզցիների պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբը մեկ տարով վարձակալել է 18–ամյա ֆուտբոլիստին։ Վարձակալությունից հետո ֆրանսիացին մինչև 2022 թվականը նախատեսված պայմանագիր կկնքի մայրաքաղաքային ակումբի հետ։ 

Գործարքի ֆինանսական մանրամասներ չեն հաղորդվում, սակայն ավելի վաղ հայտնի է դարձել, որ պարգևավճարների հետ միասին այն կազմելու է 180 միլիոն եվրո:

Մբապեի տրանսֆերը դառնալու է պատմության երկրորդ ռեկորդը: Առաջին տեղում Նեյմարի համար նույն ՊՍԺ-ի վճարված 222 միլիոն եվրոն է:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՊՍԺ-ն կարող է միայն մեկ դեպքում ազատվել Մբապեի ամբողջական տրանսֆերը գնելու պարտավորությունից․ դա հնարավոր կլինի, եթե փարիզցիները դուրս մնան Լիգա 1-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում