Բոյան Կրկիչը վերադարձավ Իսպանիա

«Սթոք Սիթիի» հարձակվող Բոյան Կրկիչը ելույթները շարունակելու է Իսպանիայում: 27-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա վարձավճարով տեղափոխվել է «Ալավես»,- հայտնում է վերջինիս պաշտոնական կայքը:

«Բարսելոնայից» հեռանալուց հետո հարձակվողը Լա լիգայում չէր խաղացել։ Նա հանդես է եկել «Ռոմայի», «Միլանի», «Այաքսի», «Սթոք Սիթիի» ու «Մայնցի» կազմում:

Կրկիչը ցանկանում է հաջող ելույթների միջոցով 2018 թվականի Աշխարհի առաջնության մասնակցելու հրավեր ստանալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում