ԱՊԼ. Մխիթարյանն ու Մոուրինյուն օգոստոսի լավագույնների ցուցակում են

Անգլիայի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը հրապարակել է օգոստոսի լավագույն մարզչի ու ֆուտբոլիստի մրցանակների թեկնածուների անունները:

Մարզիչների թեկնածուների հնգյակում են Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Ժոզե Մոուրինյուն («Մանչեսթեր Յունայթեդ»), Թոնի Պուլիսը («Վեսթ Բրոմվիչ»), Դևիդ Վագները («Հադերսֆիլդ»):

Լավագույն խաղացողի մրցանակի համար պայքարում են Ֆիլ Ջոնսը (պաշտպան, «Մանչեսթեր Յունայթեդ»), Յոնաս Լեսլը (դարպասապահ, «Հադերսֆիլդ»), Ռոմելու Լուկակուն (հարձակվող, «Մանչեսթեր Յունայթեդ»), Սադյո Մանեն (հարձակվող, «Լիվերպուլ»), Հենրիխ Մխիթարյանը (կիսապաշտպան, «Մանչեսթեր Յունայթեդ»), Մոհամեդ Սալահը (հարձակվող, «Լիվերպուլ»), Ալվարո Մորատան (հարձակվող, «Չելսի»):

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի մեկնարկային երեք հանդիպումներում Մխիթարյանը 5 գոլային փոխանցում է կատարել, ինչի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդին» օգնել է 3 հաղթանակ տոնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում