Հովհաննես Բաչկովը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Համբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 64 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը դարձավ բրոնզե մեդալակիր։

Կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկը, ով Եվրոպայի առաջնության գործող չեմպիոնն է, պարտվեց Կուբան ներկայացնող Էնդի Կրուզ Գոմեսին և չկարողացավ դուրս գալ եզրափակիչ։ Բաչկովը բրոնզե մեդալն ապահովել էր՝ հաղթելով դեռ քառորդ եզրափակչում։

Եզրափակչում կուբացի բռնցքամարտիկը ոսկե մեդալի համար կպայքարի Ուզբեկստանի ներկայացուցիչ Իկբոլժոն Խոլդարովի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 60 կգ քաշային կարգում պայքարից դուրս էր մնացել Կարեն Տոնականյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում