Նեյմար․ Կոուտինյոն տխուր է

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Էկվադորի հետ հանդիպումից (2:0) հետո նշել է, որ թիմակից Ֆիլիպե Կոուտինյոն լավ տրամադրություն չունի՝ չնայած դարձել է գոլի հեղինակ։

«Կոուտինյոն տխուր է»,- Նեյմարի խոսքը մեջբերում է «Mundo Deportivo»-ն։

Ըստ վերոնշյալ աղբյուրի, Կոուտինյոն տխուր է, քանի որ ձախողվել է նրա՝ «Բարսելոնա» տեղափոխությունը։ Կատալոնացիները մի քանի շահավետ առաջարկ էին կատարել «Լիվերպուլին», իսկ ֆուտբոլիստը խնդրել էր իր տրանսֆերը վաճառքի հանել, սակայն անգլիական ակումբը որոշել է չբաժանվել առանցքային ֆուտբոլիստից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում