Ո՞վ է Իտալիայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստը և աշխարհի լավագույն պաշտպանը․ Ռոնալդոյի տարբերակը

Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռոնալդոն խոսել է այսօր կայանալիք Իսպանիա – Իտալիա հանդիպման մասին և առանձնացրել է երկու հավաքականների առաջատարներին։

-Վիճակահանությունը դաժան է։ Անարդար է, որ այլ խմբերից ավելի թույլ հավաքականներ արդեն ապահովել են իրենց տեղն Աշխարհի առաջնությունում, իսկ Իսպանիան կամ Իտալիան կարող են անցումային խաղերի մասնակցել, և ուղեգիր չնվաճելու ռիսկ կա։ Կարծում եմ՝ այսօր ֆավորիտն Իսպանիան է, բայց ոչ շատ ընդգծված առավելությամբ։ Այս հավաքականի գլխավոր առավելությունը հանդիպումը սեփական հարկի տակ անցկացնելն է։ Կարդացել եմ, որ իտալացիները գրեթե 70 տարի իսպանացիներին Իսպանիայում երկրում չեն հաղթում։ Հավանաբար, սա ինչ-որ ազդեցություն կունենա։

Իտալիայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստը Ջանլուիջի Բուֆֆոնն է։ Նա յուրահատուկ ֆուտբոլիստ է։ Ես խաղացել եմ նրա դեմ, և գիտեմ, որ Բուֆֆոնը թիմակիցներին վստահություն է հաղորդում։ Տարիների ընթացքում նա ավելի ուժեղ է դարձել։ Ջիջին մեկ հայացքով կարող է հասկացնել, թե ինչ է ցանկանում։

Իսպանիայի հավաքականի պաշտպանները փորձառու են, ինչպես իտալացիները։ Իսկ Սերխիո Ռամոսը, կարծում եմ, այժմ աշխարհի լավագույն պաշտպանն է,- Ռոնալդոյի խոսքը փոխանցում է «La Gazzetta dello Sport»-ը։

Հավելենք, որ 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Իսպանիա – Իտալիա հանդիպումը կայանալու է Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում