Իսկոյի փայլուն խաղի շնորհիվ Իսպանիան հաղթեց Իտալիային (տեսանյութ)

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրում Իսպանիայի հավաքականը տպավորիչ հաղթանակ տոնեց Իտալիայի նկատմամբ։ Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած խաղում Խուլեն Լոպետեգեի թիմը 3 անպատասխան գնդակ խփեց։

Հաշիվը բացվեց 13-րդ րոպեին, երբ տուգանային հարվածի փայլուն իրացմամբ աչքի ընկավ Իսկոն։ «Ռեալի» կիսապաշտպանը հիանալի խաղաց ամբողջ հանդիպման ընթացքում, իսկ նախքան ընդմիջում երկրորդ անգամ գրավեց Ջանլուիջի Բուֆֆոնի պաշտպանած դարպասը։

Երկրորդ կեսում արձանագրվեց մեկ գոլ․ 77-րդ րոպեին Սերխիո Ռամոսն արդյունավետ փոխանցում կատարեց նախկին ակումբակից Ալվարո Մորատային, ով էլ ավելի խոշոր դարձրեց Իսպանիայի առավելությունը։ 

G խմբի մյուս խաղերում՝ Մակեդիոնիան նվազագույն հաշվով առավելության է հասել Իսրայելի նկատմամբ, իսկ Ալբանիան 2։0 հաշվով հաղթել է Լիխտենշտեյնին։ Այս հանդիպումներից հետո G խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․

1. Իսպանիա – 19 միավոր (7 խաղ)
2. Իտալիա – 16 (7)
3. Ալբանիա – 12 (7)
4. Իսրայել – 9 (7)
5. Մակեդոնիա – 6 (7)
6. Լիխտենշտեյն – 0 (7)

ԱԱ-2018, ընտրական փուլ

Իսպանիա – Իտալիա՝ 3։0
Գոլերը՝ Իսկո 13՛, 40՛, Մորատա 77՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում