Վերատի․ Անգամ Մեսսին Իսկոյի մակարդակով չի խաղացել

Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Վերատին 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Իսպանիայի հետ խաղից հետո (0:3) գովաբանել է Իսկոյին, ով փայլուն հանդիպում անցկացրեց՝ դառնալով դուբլի հեղինակ։

-Իսկոն տանջեց ինձ։ Նրա խաղն ինձ անակնկալի բերեց։ Անգամ Մեսսին նման մակարդակով չի խաղացել,- Վերատիի խոսքը փոխանցում է «Football Italia»-ն։

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջամպիերո Վենտուրան ևս հիացմունքով է խոսել Իսկոյի մասին։

-Երբ տեսա, թե ինչպես Իսկոն գնդակն անցկացրեց Վերատիի ոտքերի արանքով, ցանկանում էի վեր կենալ և պարզապես ծափահարել,- խոստովանել է Վենտուրան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում