Բրազիլիայի հավաքականի մարզմանը հետևել է ավելի քան 36 հազար երկրպագու (տեսանյութ)

Բրազիլիայի հավաքականը բաց մարզում է անցկացրել Մանաուսի «Ամազոնիա» մարզադաշտում։ Մարզմանը հետևել է 36․125 երկրպագու։ Ֆուտբոլասերների նման քանակի արդյունքում մարզադաշտի անվտանգության համակարգն աշխատել է այնպես, ինչպես պաշտոնական հանդիպումների ժամանակ։

Հավելենք, որ Բրազիլիայի հավաքականը սեպտեմբերի 5-ին Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում խաղալու է Կոլումբիայի ընտրանու հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում