«Շիրակի» նախկին լեգիոներ ու հայ անվանի հարձակվող. «Փյունիկի» լուրջ համալրումը
04/09/2017 12:56
Նմանատիպ
«Փյունիկը» շարունակում է պայմանագրեր ստորագրել նոր ֆուտբոլիստների հետ: Երևանյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմում երկու նորեկ կա:
Հայկական ակումբին է միացել 27-ամյա պաշտպան Դիդիե Բորիս Կադիոն: Նրա հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր: Բորիսը հայտնի է Գյումրիի «Շիրակում» ունեցած ելույթներով:
Միաժամանկ «Փյունիկին» է միացել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Արթուր Միրանյանը: 21-ամյա ֆուտբոլիստի հետ նույնպես մեկ տարվա համաձայնագիր է ստորագրվել:
Միրանյանը Դոնեցկի «Շախտյորի» սանն է: Հետագայում նա հանդես է եկել նաև մակեդոնական «Վարդարի» կազմում:
Լուսանկարը` ՀՖՖ-ի
Հետևեք մեզ նաև Telegram-ում