ԵԱ․ Հայտնի է բասկետբոլի Հայաստանի հավաքականի խաղացանկը

Նոյեմբերին մեկնարկելու է բասկետբոլի Եվրոպայի 2021 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլը, որին մասնակցելու է նաև Հայաստանի ազգային հավաքականը:

Նախընտրական B ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են լինելու Ալբանիայի և Դանիայի հավաքականները: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ արդեն հայտնի է ենթախմբի խաղացանկը:

Խաղացանկ

Նոյեմբերի 23
Ալբանիա-Հայաստան

Նոյեմբերի 26
Հայաստան-Դանիա

2018թ.

Փետրվարի 22
Դանիա-Ալբանիա

Փետրվարի 25
Հայաստան-Ալբանիա

Հունիսի 28
Դանիա-Հայաստան

Հուլիսի 1
Ալբանիա-Դանիա

Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին մասնակցում են 9 հավաքականներ, որոնք ընդգրկված են 3 ենթախմբերում: Հաջորդ փուլի ուղեգիր են նվաճելու ենթախմբերում առաջին հորիզոնականները գրաված թիմերը և երկրորդ տեղում հայտնված թիմերի շարքում լավագույն ցուցանիշը ունեցող հավաքականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում