«Ազգային հավաքականների ակումբ». «Միլանը» նոր ռեկորդ է սահմանել

Ազգային հավաքականների հերթական մրցումային շաբաթվա ընթացքում «Միլանն» ակումբային ռեկորդ է սահմանել:

«Ռոսոներին» հավաքականներ է ուղարկել 17 ֆուտբոլիստի, ինչն այդ ակումբի համար նոր ռեկորդ է,- գրում է «Football Italia»-ն։

Նման ցուցանիշ գրանցվել է լոմբարդիացիների ակտիվ տրանսֆերային քաղաքականության շնորհիվ: Ամռանն այդ թիմը 11 նորեկ է ունեցել, որոնցից 10-ը (բացառությունը Անտոնիո Դոնարուման է) տարբեր հավաքականների անդամներ են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում