Սիմեոնե – «Ատլետիկո» կապն ամրապնդվում է

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կշարունակի մադրիդցիների հետ աշխատանքը: Մայրաքաղաքային ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ նոր պայմանագիր է ստորագրվել արգենտնացի մասնագետի հետ:

Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի ամառը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: 47-ամյա մասնագետի նախորդ պայմանագրի ժամկետը լրանալու էր ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Սիմեոնեն «Ատլետիկոն» գլխավորում է 2011 թվականից: Լա լիգայի ներկայիս թիմերի գլխավոր մարզիչներից նա նույն ակումբում ամենաերկար ժամանակ աշխատողն է: Թոփ-5 լիգաների ներկայիս թիմերի «ամենաերկարակյաց» մարզիչների ցանկում Սիմեոնեն երկրորդ տեղում է: Առաջինն Արսեն Վենգերն է, ով «Արսենալը» մարզում է 1996 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում