USD
EUR
RUB

Իգոր Տեր-Հովհաննիսյան. Կցանկանայի, որ աղջիկս Հայաստանի դրոշի ներքո հանդես գար

 

Այս օրերին մասնավոր այցով Հայաստանում էր խորհրդային ճանաչված աթլետ, հեռացատկի աշխարհի կրկնակի ռեկորդակիր, օլիմպիական խաղերի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Իգոր Տեր-Հովհաննիսյանը,- հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Լեգենդար մարզիկը եկել էր հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի հրավերով, որի՝ 1987 թվականին Ծաղկաձորում սահմանած ռեկորդը (8 մ, 86 սմ), մինչև այժմ Եվրոպայում գերազանցված չէ: Աշխարհում այս արդյունքը դեռ չորրորդն է: Այս տարի Էմմիյանի ռեկորդային ցատկի 30-ամյակն է, և այդ կապակցությամբ մարզիկի հայրենիք Գյումրիում կայացավ նրա անվան միջազգային մրցաշար: Պատվավոր հյուր էր նաև Իգոր Տեր-Հովհաննիսյանը, որը հաջորդ տարի պատրաստվում է նշել 80-ամյակը:

Իգոր Տեր-Հովհաննիսյանն ասաց, որ Հայաստանի հետ իրեն վաղեմի հարաբերություններն են կապում: Նրա հայրը՝ պրոֆեսոր Արամ Տեր-Հովհաննիսյանը, մարզական մանկավարժության հիմնադիրներից է:

«1945 թվականին, երբ ես 7 տարեկան էի, մենք Երևան եկանք,- հիշում է Իգոր Արամովիչը:-Հայրս այստեղ էր աշխատում, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի թեթև աթլետիկայի ամբիոնի վարիչն էր, ինչպես նաև հանրապետության հավաքականի գլխավոր մարզիչը: Ավելի ուշ Մոսկվա տեղափոխվեցինք, որտեղ հայրս շարունակեց գիտությամբ զբաղվել, իսկ ես սկսեցի մարզվել»:

Աշխարհի ռեկորդներից մեկը (8 մ 31 սմ) Իգոր Արամովիչը սահմանել է 1962 թվականին Երևանում: Իսկ վեց տարի անց Տեր-Հովհաննիսյանը Լենինականում ցատկել է 8 մ 28 սմ (չորրորդ արդյունքը կարիերայի ընթացքում):

Լեգենդար մարզիկը լավագույն արդյունքը ցույց է տվել 1967 թվականին Մեքսիկայում (8 մ 35 սմ): Ի դեպ, 1967 թվականից Եվրոպայի ձմեռային ռեկորդը պատկանում էր հենց Տեր-Հովհաննիսյանին, որը 1986-ին Մոսկվայում գերազանցեց Ռոբերտ Էմմիյանը: Այնպես որ, աթլետիկայի այս մրցաձևում հայերն արդեն հիսուն տարի իրենց ձեռքում են պահում մայրցամաքի բարձրագույն նվաճումը:

«Հաջորդ տարի կլրանա 80-ամյակս: Ինձ շատ լավ եմ զգում: Աղջիկս՝ Մարիան, ևս հեռացատկով է զբաղվում, չնայած վերջերս ոլորել է ոտքը եւ առայժմ չի մարզվում: Հենց որ ցատկի 6 մ 50 սմ, կսկսի հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո»,- ժպիտով խոստացել է Տեր-Հովհաննիսյանը:

 

Լրահոս
Հավաքականի 3 ֆուտբոլիստ Whoscored-ի վարկածով` ԱL-ի C դիվիզիոնի 2-րդ խմբի` տուրի խորհրդանշական հավաքականում Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց 9-րդ տուրում, Կարլսենը՝ մրցաշարի հաղթող Սոլոմոն Ուդոն նշեց նորամուտը Հայաստանի հավաքականում Ազարը չի խաղա Բարսելոնայի դեմ Դենիս Ջորկաեֆը կոչով դիմել է Էմանուել Մակրոնին (տեսանյութ) Հայտնի է Էստոնիա-Հայաստան խաղը սպասարկող մրցավարական անձնակազմը Ըմբշամարտ. Աշխարհի առաջնությունը կկայանա Բելգրադում Հայերի հզոր երթը. Մխիթարյանը՝ Լոս Անջելեսի բողոքի ցույցերի մասին Հայաստանի համար. Ալաշկերտի չեռնոգորացի դարպասապահի գրառումը՝ Ադրբեջանին հաղթելուց հետո Արցախում արիաբար զոհվել է Նաիրի բասկետբոլի թիմի սան Աշոտ Խաչատրյանը Բաչկով․ Ձեր կողքին ենք, զինվոր եղբայրներ Նշան Մունչյան․ Բոլորս պետք է համախմբված լինենք՝ որպես մի բռունցք, մի սիրտ, մի հավատ Հայաստանի հավաքականը ժամանեց Լեհաստան (լուսանկարներ) Մարզիկ Էրիկ Օհանյանը վիրավորվել է առաջնագծում Norway Chess. Արոնյանը պարտվեց 4-րդ տուրում Հովհաննես Բաչկովն այսօր կանցկացնի իր առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում Մալանգ Սարրը կարիերան կշարունակի Պորտուի կազմում ՈՒԵՖԱ-ն փոխել է Հայաստան-Վրաստան հանդիպման անցկացման վայրը Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Ռոնդա Ռոուզիին Արցախին աջակցելու համար Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է բասկետբոլի պատանեկան հավաքականի նախկին անդամը Պաշտոնական. Հայաստան-Ալբանիա խաղը չեղարկվել է Ալեկո Էսկանդարյան. Թույլ մի տվեք ձեզ շեղվել այն փաստից, որ Թուրքիան/Ադրբեջանը անմեղ հայերի են սպանում Արցախում Ադամյանն ու Օզբիլիսը իրենց աջակցությունն են հայտնել հայ զինվորներին Մխիթարյանի մտքերն Արցախում են. Ռոման աջակցում է հայ ֆուտբոլիստին ու պատրաստ է հանգիստ տալ Բունդեսլիգա․Այնտրախտը արտագնա խաղում հաղթեց Հերտային. ՏԵՍԱՆՅՈՒԹ Զիդան. Մենք հրաշալի կազմ ունենք Լիգա 1․ Լիլը հաղթանակ տարավ և գլխավորեց մրցաշարային աղյուսակը Էդգար Բաբայանը խփել է հաղթական գնդակն ու հեռացվել խաղադաշտից ԵԼ․ Արարատ-Արմենիան դժվարին պայքարում հաղթեց Ցելյեին ու դուրս եկավ որակավորման փլեյ-օֆֆ (տեսանյութ) Սուարեսը հաջող բուժզննում անցավ ու պայմանագիր ստորագրեց Ֆարերյան թիմը ջախջախեց Թբիլիսիի Դինամոյին, Միլանն ու Տոտենհեմը շարունակում են պայքարը․ ԵԼ-ի 3-րդ որակավորման փուլի ամփոփում Բեյլը՝ Ռեալից հեռանալու մասին. Ոչ մի բանի համար չեմ զղջում Դրաքսլերը հրաժարվել է տեղափոխվել Լիդս Պյանիչ. Բավարիայից կրած 2-8 հաշվով պարտությունն ուղղակի պատահականություն էր Բավարիան լրացուցիչ ժամանակում հաղթեց Սևիլիային ու նվաճեց ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը (տեսանյութ) Բարսելոնան վերջին փորձերը կանի Մարտինեսի տրանսֆերը գնելու համար ԵԼ․ Արարատ-Արմենիան դժվարին պայքարում հաղթեց Ցելյեին ու դուրս եկավ որակավորման փլեյ-օֆֆ (տեսանյութ) Սուարեսը «Բարսելոնայի» բազան լքել է արցունքոտ աչքերով Մոուրինյո․ Կարծում եմ՝ Զիդանը ուրախ է Բեյլի հեռանալու կապակցությամբ Ռեալը կարող է 100 միլիոն եվրո վճարել Մբապեի համար, եթե նա ՊՍԺ-ի հետ պայմանագիրը չերկարաձգի
website by Sargssyan