NBA. 85 միլիոն դոլարով գնված ակումբը վաճառվելու է 2,2 միլիարդով

«Հյուսթոն Ռոքեթսի» սեփականատեր Լեսլի Ալեքսանդրը պայմանավորվել է ակումբը տեխասցի գործարար Թիլման Ֆերտիտին վաճառելու հարցում:

«FOX 26 Houston»-ը հայտնում է, որ գործարքի արժեքը կազմելու է 2,2 միլիարդ դոլար: Պաշտոնական հայտարարությունը սպասվում է առաջիկա ժամանակահատվածում:

Ալեքսանդրը «Հյուսթոնը» գնել էր 1993 թվականին, 85 միլիոն դոլարով: Այս տարվա հուլիսին նա ակումբը վաճառքի էր հանել: Հատկանշական է, որ «Forbes»-ը «հրթիռներին» 1,65 միլիարդ դոլար է գնահատում:

60-ամյա Ֆերտիտը «Landry’s Inc.» ռեստորանային ցանցերի ղեկավարն է, նրան են պատկանում նաև «Golden Nugget Casinos» խաղատները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում