ԱՊԼ. Մեկնարկած առաջնության ամենաարագավազ խաղացողները

Հրապարակվել է Անգլիայի առաջնության մեկնարկի ամենաարագավազ ֆուտբոլիստների ցուցակը: Հաշվարկը կատարել է «Opta» վիճակագրական կազմակերպությունը։

Պարզվել է, որ Պրեմիեր լիգայում ներկայումս ամենաարագ վազող ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» աջ պաշտպան Կայլ Ուոքերն է, ով առավելագույնը զարգացրել է 35,16 կմ/ժ արագություն: Լավագույն եռյակում են նաև «Ուոթֆորդի» լատերալ Կիկո Ֆեմինյան ու «Արսենալի» կենտրոնական պաշտպան Լորան Կոսյելնին:

Թոփ-12 ամենաարագավազները.

1. Կայլ Ուոքեր («Մանչեսթեր Սիթի») – 35,16 կմ/ժ

2. Կիկո Ֆեմինյա («Ուոթֆորդ») – 35,12

3. Լորան Կոսյելնի («Արսենալ») – 35,11

4. Սադյո Մանե («Լիվերպուլ») – 34,84

5. Ռայան Ֆրեյզեր («Բորնմութ»)– 34,79

6. Ջոշուա Քինգ («Բորնմութ») – 34,70

7. Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ») – 34,68

8. Ջեյմի Վարդի («Լեսթեր») – 34,65

9. Դոմինիկ Կելվերտ Լյուին («Էվերթոն») – 34,62

10-12. Սալոմոն Ռոնդոն («Վեսթ Բրոմվիչ») – 34,56

10-12. Ռոմելու Լուկակու («Մանչեսթեր Յունայթեդ») – 34,56

10-12. Նգոլո Կանտե («Չելսի») – 34,56

Հետևեք մեզ նաև Telegram-ում