Պոչետինոն՝ Օրյեի մասին. Եթե ինչ-որ բան վատ ընթանա, գլխով կհարվածեմ նրան

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտարարել է, որ մտադիր է խիստ վերաբերվել թիմի նորեկ Սերժ Օրյեի կարգապահության հարցերին:

«Նրան ասացի. «Կսպանեմ քեզ»: Եթե ինչ-որ բան վատ ընթանա, գլխով հարվածելու եմ նրան (կատակում է-խմբ.): Ամբողջովին վստահում եմ Օրյեին: Եթե, այնուամենայնիվ, ապագայում որևէ վատ դեպք պատահի, տեղում կորոշենք մեր անելիքը: Սերժին հարկավոր է, որ վստահեն իրեն»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում football.london-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում