Վան Գանդի. 2017-18թթ. մրցարջանի չեմպիոնն արդեն հայտնի է, եկեք հաջորդին անցնենք

ESPN-ի վերլուծաբան Ջեֆ վան Գանդին վստահ է, թե որ թիմն է դառնալու NBA-ի 2017-18թթ. մրցաշրջանի չեմպիոն: Ամերիկացու կարծիքով «Գոլդեն Սթեյթն» այնքան ակնհայտ ֆավորիտ է, որ նույնիսկ կարիք չկա մրցաշրջանը սկսելու:

«Եթե ոչինչ չփոխվի, «Գոլդեն Սթեյթը» հաղթելու է հավերժ: Մրցարջանը չսկսված` արդեն ավարտվել է: Մենք առաջնություն կանցկացնենք, իսկ «Ուորիորզը» չեմպիոն կդառնա: Հաջորդ մրցարջանում էլ նույնն է լինելու:

2017-18թթ. մրցաշրջանի հաղթողի հարցն արդեն պարզ է, եկեք միանգամից 2019-ին անցնենք: Ինքներդ ձեզ հարցրեք. «Մի՞թե որևէ թիմ կարող է 7 խաղում 4 անգամ հաղթել «Գոլդեն Սթեյթին»»: Ինձ քնից կարթնացնեք, երբ նրանց կազմում լուրջ փոփոխություններ կատարվեն»,- ասել է վան Գանդին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում