«Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ». Երկկողմանի կադրային խնդիրներ

Անգլիայի առաջնության չորրորդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին, երբ «Մանչեսթեր Սիթին» կընդունի «Լիվերպուլին»: Մերսիսայդցիների մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն չի ընդգրկվել թիմի հայտացուցակում:

«Որոշել եմ նրան հայտացուցակում չընդգրկել: Երեկ զրուցել եմ նրա հետ, թիմի հետ լավ մարզում է անցկացրել, սակայն հիմա լավագույն պահը չէ, որ նա խաղադաշտ դուրս գա: Առայժմ առանց Կոուտինյոյի էլ լավ տեսք ունենք»,- ասել է Յուրգեն Կլոպը:

«Քաղաքայինների» կազմում խաղը բաց կթողնի թիմի ավագ Վենսան Կոմպանին: Այդ տեղեկությունը հաստատել է մանեչսթերցիների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։ Բելգիացի պաշտպանը մկանային վնասվածք ունի: 31-ամյա ֆուտբոլիստի վերականգնման համար կարճ ժամանակ է պահանջվելու:

Միաժամանակ, որակազրկման պատճառով հանդիպումը բաց կթողնի Ռահիմ Սթերլինգը, իսկ հյուրերի կազմում վնասվածքներրց ապաքինվում են Ադամ Լալանան, Նաթանիել Քլայնը և Ադամ Բոգդանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում