«Գանձասար-Կապան» – «Ալաշկերտ» հանդիպման լարված ավարտը (տեսանյութ)

Ազգային հավաքականների ելույթների հետ կապված երկշաբաթյա ընդմիջումից հետո վերսկսվեց Հայաստանի առաջնությունը: «Հանրապետական» մարզադաշտում մրցել են «Գանձասար-Կապանն» ու «Ալաշկերտը»:

Համառ պայքարում անցած խաղի միայն երկրորդ կեսում է թիմերին հաջողվել աչքի ընկնել: 60-րդ րոպեին հաշիվը բացել են կապանցիները․ մոտ տարածությունից կատարած հարվածով «արջերի» կազմում իր առաջին գոլն է հեղինակել Ստևան Զիվկովիչը:

81-րդ րոպեին չեմպիոնը 11-մետրանոցի իրավունք է ստացել, քանի որ տանտերերի խաղացողը սեփական տուգանային հրապարակում ձեռքով է խաղացել: Նշակետին մոտեցել է Արտակ Եդիգարյանը, ով անվրեպ է եղել:

Խաղավերջում «Գանձասարը» մնացել է 10 ֆուտբոլիստով: «Ալաշկերտը» պաշարել մրցակցի տուգանային հրապարակը, սակայն նոր գոլեր չեն արձանագրվել: Գրանցվել է 1:1 հաշիվը:

Աբրահամ Խաշմանյանի թիմը վաստակեց 8 միավոր և շարունակում է զբաղեցնել երկորրդ տեղը: Կարեն Բասեղյանի թիմը 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Լուսանկարը` «Գանձասարի» ֆեյսբուքյան էջի

Հետևեք մեզ նաև Telegram-ում