Պաշտոնական. «Տոտենհեմի» հարձակվողը մեկ տարով հեռանում է թիմից (լուսանկար)

«Տոտենհեմի» հարձակվող Վինսենտ Յանսենն ընթացիկ մրցաշրջանը կանցկացնի այլ ակումբում:
23-ամյա հոլանդացին վարձակալական հիմունքներով տեղափոխվելու է «Ֆեներբախչե»,- գրում է ստամբուլցիների պաշտոնական կայքը: Թուրքիայում տրանսֆերային պատուհանը փակվում է այսօր` սեպտեմբերի 8-ին:
Յանսենը լոնդոնյան ակումբին է միացել 2016 թվականի ամռանը: Նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 38 հանդիպման, որոնցում 6 գոլ է հեղինակել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին «Տոտենհեմը» ձեռք է բերել մեկ այլ հարձակվողի` Ֆերնանդո Լյորենտեին: