«Ինտերի» առաջատարներից մեկի հետ նոր պայմանագիր է կնքվել (լուսանկար)

«Ինտերի» եզրային կիսապաշտպան Իվան Պերիշիչը երկարաձգել է ակումբի հետ համաձայնագրի ժամկետը:

28-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը կգործի մինչև 2022 թվականի հունիսը: Ամռանը խորվաթը մոտ էր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, սակայն «ներաձուրին» մերժել է անգլիացիների բոլոր առաջարկները:

Ա Սերիայի նախորդ խաղարկությունում Պերիշիչը մասնակցել է 36 հանդիպման, որոնցում 11 գոլ է հեղինակել ու 10 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում