«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Բորնմուտին» (տեսանյութ)
09/09/2017 19:48
Նմանատիպ
Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ առավելության հասավ «Բորնմուտի» նկատմամբ։
Արսեն Վենգերի սաները 3 անպատասխան գնդակ խփեցին․ դուբլի հեղինակ դարձավ Դենի Ուելբեքը, մեկ անգամ էլ Ուելբեքի փոխանցումից հետո աչքի ընկավ Ալեքսանդր Լյակազետը։
Այս հաղթանակից հետո «զինագործներն» ունեն 6 միավոր, իսկ «Բորնմուտը» դեռ միավոր չի վաստակել։
Անգլիայի Պրեմիեր լիգա, չորրորդ տուր
«Արսենալ» – «Բորնմուտ»՝ 3։0
Գոլերը՝ Ուելբեք 6՛, 50՛, Լյակազետ 27՛