Արտագնա խաղում «Տոտենհեմը» հաղթեց «Էվերթոնին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրը հաղթական էր «Տոտենհեմի» համար․ Մաուրիսիո Պոչետինոյի թիմը հյուրընկալվեց «Էվերթոնին» և 3։0 հաշվով հաղթանակ տոնեց։ «Գուդիսոն Պարկում» կայացած խաղում դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, մեկ գոլ էլ խփեց Կրիստիան Էրիկսենը։

Այժմ «Տոտենհեմն» ունի 7 միավոր, իսկ «Էվերթոնը» 4 խաղում 4 միավոր է վաստակել։

Անգլիայի Պրեմիեր լիգա, չորրորդ տուր

«Էվերթոն» – «Տոտենհեմ»՝ 0։3
Գոլերը՝ Քեյն 28՛, 46՛, Էրիկսեն 42՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում