«Յուվենտուսը» երրորդ հաղթանակը տոնեց (տեսանյութ)

Իտալիայի գործող չեմպիոն «Յուվենտուսը» շարունակում է հաղթական մեկնարկն ընթացիկ առաջնությունում։

Երրորդ տուրում թուրինցիները սեփական հարկի տակ 3։0 հաշվով առավելության հասան «Կիևոյի» նկատմամբ։ 17-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Պերպարիմ Հետեմայը, 58-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Գոնսալո Իգուայինը, իսկ 83-րդ րոպեին երրորդ գոլը խփեց Պաուլո Դիբալան։

Այժմ «Յուվենտուսը» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Կիևոն» 3 միավորով 11-րդն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում