Հայ պատանի ըմբիշներն անհաջող հանդես եկան աշխարհի առաջնությունում

Հայ պատանի ըմբիշներն անհաջող հանդես եկան աշխարհի առաջնությունում

Աթենքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն անհաջող հանդես եկան։

Սեպտեմբերի 9-ին Առաքել Մովսեսյանը (46 կգ քաշային կարգ), Տիգրան Ղազարյանը (54 կգ), Գեորգի Ներսիսյանը (63 կգ), Ռազմիկ Սիմոնյանը (76 կգ) և Մարտին Սիմոնյանը (100 կգ) պարտություններ կրեցին և չկարողացան պայքարել մեդալների համար։

Ավելի վաղ մրցակիցներին զիջել էին և մեդալների համար պայքարին չէին մասնակցել Գենիկ Ասատրյանը (50 կգ), Սերոբ Սերոբյանը (58 կգ), Դավիթ Գևորգյանը (69 կգ), Կամո Հակոբջանյանը (85 կգ)։

Այսպիսով, պատանիների Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունից վերադառնում է ձեռնունայն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում