ԵԱ․ Հայ պատանի շախմատիստները պայքարում են մեդալների համար

ԵԱ․ Հայ պատանի շախմատիստները պայքարում են մեդալների համար

Ռումինիայի Մամայա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում ավարտվել են հինգերորդ տուրի պարտիաները:

Հինգերորդ տուրից հետո մինչև 16 տարեկանների խմբում հանդես եկող Արամ Հակոբյանը 4.5 միավորով գլխավորում է այդ ենթախմբի մրցաշարային աղյուսակը: Մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայկ Մարտիրոսյանը և Կոնստանտին Յայլոյանը իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր և կիսում են 2-8-րդ հորիզոնականները: Մամիկոն Ղարիբյանը մինչև 14 տարեկան տղաների ենթախմբում վաստակել է 4 միավոր և մրցաշարի 4 առաջատարներին զիջում է կես միավոր: Մինչև 10 տարեկանների առաջնությունում հանդես եկող Ռոբերտ Փիլիպոսյանը ունի 4 միավոր և մրցաշարի առաջատարից հետ է մնում մեկ միավորով: Մինչև 8 տարեկանների առաջնությունում Ալբերտո Աթոյանը և Գագիկ Նավոյանը ունեն 4-ական միավոր և երկու առաջատարներին զիջում են մեկ միավոր:

Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Սոնա Ասատրյանը և Մարիամ Ավետիսյանը իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր և կիսում են 2-6-րդ հորիզոնականները: Մինչև 16 տարեկան աղջիկների ենթախմբում Աննա Սարգսյանը 4 միավորով կիսում է 2-8-րդ հորիզոնականները: Մինչև 14 տարեկան աղջիկների ենթախմբում Մարիամ Մկրտչյանը վաստակել է 4 միավոր և մրցաշարի առաջատարից հետ է մեկ միավորով: Մինչև 10 տարեկանների ենթախմբում հանդես եկող Անահիտ Մուրադյանը 4 միավորով կիսում է 3-14-րդ հորիզոնականները: Մինչև 8 տարեկանների առաջնությունում Անահիտ Մկրտչյանը 4 միավորով կիսում է 3-7-րդ հորիզոնականները:

Ընդհանուր առմամբ առաջնության 12 ենթախմբերից տասում հայ պատանիները պայքարում են մեդալների համար:

Աղբյուր՝ ՀՇՖ պաշտոնական կայք

Հետևեք մեզ նաև Telegram-ում