Սլոան Սթիվենսը՝ ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնուհի (տեսանյութ, լուսանկարներ)

Սլոան Սթիվենսը՝ ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնուհի (տեսանյութ, լուսանկարներ)

ԱՄՆ-ի բաց առաջնությունում հայտնի է կանանց մրցաշարի չեմպիոնը։ 

«Մեծ Սաղավարտի» տիտղոսի համար պայքարում 24-ամյա ամերիկուհի Սլոան Սթիվենսը հաղթել է հայրենակցուհուն՝ 22-ամյա Մեդիսոն Քիսին։ Մեկ ժամ տևած հանդիպումն ավարտվել է 6։3, 6։0 հաշվով։ Սթիվենսը կրկնակի սխալներ թույլ չի տվել, իրացրել է 5 բրեյք-փոյնթ՝ 12 հնարավորից, իսկ Քիսի ակտիվում գրանցվել է 3 էյս, 1 կրկնակի սխալ։

Նշենք, որ թենիսիստուհիներն իրենց կարիերայում առաջին անգամ էին մասնակցում «Մեծ Սաղավարտի» մրցաշարի եզրափակչի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում