«Ինտերը» հաղթեց Ա Սերիայի նորեկին (տեսանյութ)

«Ինտերը» հաղթեց Ա Սերիայի նորեկին (տեսանյութ)

«Ինտերը» երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Իտալիայի առաջնությունում՝ առավելության հասնելով ՍՊԱԼ-ի նկատմամբ։ 

«Սան-Սիրո – Ջուզեպե Մեացա» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 2։0 հաշվով․ 27-րդ րոպեին Մաուրո Իկարդին բացեց հաշիվը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը, իսկ 87-րդ րոպեին երկրորդ գոլը խփեց Իվան Պերիշիչը։

Այժմ «Ինտերն» ունի 9 միավոր և «Յուվենտուսի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ ՍՊԱԼ-ը 3 խաղում վաստակել է 4 միավոր և զբաղեցնում է 9-րդ տեղը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում