«Շիրակը» հինգերորդ անընդմեջ հաղթանակը տոնեց (տեսանյութ)

Գյումրու «Շիրակը» շարունակում է հաղթարշավը Բարձրագույն խմբի առաջնությունում։
Հինգերորդ տուրում «Շիրակն» արտագնա խաղում 2։0 հաշվով առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ։ Հանդիպման հաշիվն առաջին խաղակեսի վերջնամասում բացեց Փոլ Մուսա Բակայոկոն, իսկ երկրորդ գոլը 75-րդ րոպեին խփեց Իգոր Ստանոյևիչը։
Այս հաղթանակից հետո «Շիրակը» 15 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ հորիզոնականում գտնվող «Ալաշկերտին» գերազանցելով 7 միավորով։ «Փյունիկը» մնաց 5 միավորով չորրորդ տեղում։
Լուսանկարը՝ «Փյունիկի» մամուլի ծառայության