«Լացիոն» խոշոր հաշվով հաղթեց «Միլանին», Իմոբիլեն՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

«Լացիոն» խոշոր հաշվով հաղթեց «Միլանին», Իմոբիլեն՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Լացիոն» սեփական հարկի տակ խոշոր հաշվով առավելության հասավ «Միլանի» նկատմամբ․ «Օլիմպիկո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 4։1 հաշվով։

Հռոմեական թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Չիրո Իմոբիլեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լուիս Ալբերտոն, իսկ «Միլանից» հաշիվը կրճատեց Ռիկարդո Մոնտոլիվոն։ 

Այս հաղթանակից հետո «Լացիոն» ունի 7 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ «Միլանը» մնաց 6 միավորով վեցերորդ տեղում։

Իտալիայի առաջնություն, երրորդ տուր

«Լացիո» – «Միլան»՝ 4։1
Գոլերը՝ Իմոբիլե 38՛ / 11-մետրանոց, 43՛, 48՛, Ալբերտո 49՛ – Մոնտոլիվո 56՛
Հեռացում՝ Պարոլո 90+3՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում