USD
EUR
RUB

Վարդան Բիչախչյան. Ֆեդերացիային դիմելու իմաստ չկա

 

Հայաստանի առաջնության 5-րդ տուրում «Շիրակը» Երևանում 2:0 հաշվով հաղթեց «Փյունիկին» և առաջին շրջանն ավարտեց 100% արդյունքով` 5 խաղ, 5 հաղթանակ: Հանդիպումից հետո գյումրեցիների գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն ասաց, որ իր թիմը չպետք է մտածի տիտղոսի մասին։

«Առաջին կեսը լավ չսկսեցինք: Թերություններ կային ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում: Գնդակը խլելուց հետո այն արագ էինք կորցնում: Վատ համագործակցությունը կապված էր միմյանց չհուշելու հետ: Ընդմիջումից առաջ գոլ խփեցինք, իսկ երկրորդ կեսում արդեն լավ տեսք ունեինք, խաղային որակը բարձր էր»,- ասաց Վարդան Բիչախչյանը։

Խաղացանկը դաժան է «Շիրակի» նկատմամբ

«Առջևում ծանր շաբաթ է, որովհետև սեպտեմբերի 13-ին գավաթային առաջին խաղն է («Արարատի» դեմ-խմբ), իսկ 16-ին հյուրընկալվելու ենք «Ալաշկերտին»: Ստիպված ենք ռոտացիայի դիմել: Բացի այդ, հիմար արարքի պատճառով չորրորդ դեղին քարտը ստացավ Արտյոմ Միքայելյանը և բաց կթողնի գավաթային հանդիպումը: Այլ ելք չկա, պետք է վստահել երիտասարդներին:

Ֆեդերացիային դիմելու իմաստ չկա, որովհետև խաղն արդեն նշակված է, փոփոխություն չի կատարվի: Թիմեր կան, որ 11 օրում 2 խաղ են անցկացնելու, իսկ մենք 6 օրում` 3»:

Մեկ տարի առաջ «Շիրակը» նույնպես հաղթարշավով էր մեկնարկել Բարձրագույն խմբում, սակայն հետագայում կորցրեց առավելությունը: Sport.Times.am-ը 39-ամյա մասնագետին հարցրեց, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու նախկին սխալները չկրկնելու համար:

«Փորձենք այս տարի մինչը դեկտեմբեր դիմանալ: Անցած մրցաշրջանի միջնամասում սխալվեցինք՝ թիմում շատ փոփոխություններ կատարելով: Անսպասելիորեն «Շիրակից» հեռացավ նաև Դավիթ Հակոբյանը: Միավորների պաշար ունենք, սակայն եթե վատ ելույթներ ունենանք, այդ առավելությունն արագ կկորցնենք»:

Գյումրեցիների նորեկ Գագիկ Պողոսյանը ոչ մի կերպ նորամուտը չի նշում թիմի կազմում․

«Գագիկը վնասվածքից չի բուժվում: Նա մարզումների մասնակցում է, բայց դեռ ցավեր ունի»:

Թիմի քաղաքականությունը

«Որոշել ենք տեղացի երիտասարդներին հնարավորություն տալ: Տարիների ընթացքում ունեինք գյումրեցի փորձառու խաղացողներ` Տիգրան Դավթյան, Կարեն Ալեքսանյան, Անդրանիկ Բարիկյան… Նրանց կարիերայի ավարտից հետո այդ դիրքերում լեգիոներների ենք հրավիրել: Պետք է ռիսկի գնանք, երիտասարդներին վստահենք, որ միշտ կախվածություն չունենանք լեգիոներներից: Մեր ակադեմիայում 350 ֆուտբոլիստն կա: Պետք է մեր սաներին շանս տանք»:

5 խաղում 5 հաղթանակը թիմերի խաղամակարդակների տարբերության մոլորություն չպետք է առաջացնի․

«Չեմ կարծում, թե որևէ մեկին մակարդակով գերազանցում ենք: Հավասար թիմեր են, իսկ խաղերն` անկանխատեսելի: Եթե դեկտեմբերի տեսնենք, որ չեմպիոնության շանսեր ունենք, հնարավոր է 2-3 փորձառու խաղացող հրավիրենք»:

Մուսա Բակայոկոն ձմռանն է միացել թիմին: Նա լավ արագություն ունի, սակայն առայժմ այլ գործոններում չի առանձնանում: Sport.Times.am-ը Բիչախչյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում իվուարցու առաջընթացի տեմպերը և որքանով է նա մոտ իր առավելագույն խաղամակարդակին:

«Նա դեռ իր պոտենցիալի 60 տոկոսով է խաղում: Այսօր տեսաք, որ նրա խաղում դեռ կաշկանդվածություն կա: Գոլն օգնեց, որ մի քիչ թեթև գործի, բայց միևնույն է՝ դեռ շատ հարցերում թերանում է: Նրանից ավելին ենք սպասում»:



Լուսանկարները` «Շիրակի» ֆեյսբուքյան էջ, «Փյունիկ» ֆեյսբուքյան էջ, Հակոբ Բերբերյան


Հայկ Հովհաննիսյան

Լրահոս
ՖԻԴԵ-ն՝ Լևոն Արոնյանի՝ Հայաստանից հեռանալու մասին Եթե Մեսսին տեղափոխվի, ես նրա ոտքերը կհամբուրեմ. Խարա Արթուր Ալեքսանյանի անակնկալ պարտությունը՝ տեսանյութով Միջազգային մամուլի արձագանքը Արոնյանի ԱՄՆ տեղափոխվելուն Շախմատի Հայաստանի առաջնություն Ինչ ֆուտբոլային հանդիպումներ կան այսօր ԱՄՆ շախմատի ֆեդերացիան ողջունել է Լևոն Արոնյանի տեղափոխությունը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի զույգերը հայտնի են ԿԳՄՍ նախարարը՝ Արոնյանի՝ երկրից հեռանալու մասին Մենք պարտվեցինք ավելի ուժեղ թիմի․ Ռոջերս ԵԼ․ Հայտնի են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Իբրահիմովիչն ասել է՝ ով է իր համար պատմության լավագույն ֆուտբոլիստը Մեսիի դուբլը եւ Ալբայի գոլը հաղթանակ բերեցին «Բարսելոնային» (տեսանյութ) Ալաշկերտը 50-րդ հաղթանակը տոնեց Հայաստանի առաջնությունում Լոռին բրիազիլացի նորեկ ունի Երևանից մինչև Կատալոնիա․ Ինչ դիտել այսօր Մեսսին իմ ընկերն է. Ես կարոտում եմ նրան. Սուարես Մեսսին շրջանցել է Ռոնալդուին՝ սահմանելով Լա Լիգայի ռեկորդ Յուվենտուսի խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ) Ռոնալդուի ֆանտաստիկ ցուցանիշը Շախմատի Հայաստանի առաջնություն. առաջատարները չկարողացան հաղթանակ տանել Հայտնի է՝ ում ձեռք կբերի ՊՍԺ-ն որպես Մբապեի փոխարինող Օսիմհենը կորցրել է գիտակցությունը խաղադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռոման ոչ-ոքի խաղաց․ Մխիթարյանը մասնակցեց խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՊՍԺ-ն սեփական հարկ տակ զիջել է Մոնակոյին Ինչ ֆուտբոլային հանդիպումներ կան այսօր Որքա՞ն գումար է աշխատել Բարսելոնան Սուարեսի տեղափոխությունից Զիդան. Ինձ չի զարմացնում այն, ինչ Մբապեն արեց Բարսելոնայի հետ Մբապեն՝ լավագույն խաղացող Հայտնի են ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Արթուր Ալեքսանյանը կմեկնի Կիև Եզրափակչում կհանդիպեն Ջոկովիչը և Մեդվեդևը Ֆուտբոլիստը խոստովանել է, որ գողացել է թիմակիցների մարզակոշիկները Վերսկսվում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը [ՖՈՏՈ] Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը «Բրագայի» հետ խաղում Ինչու Ռեալը 2017-ին չգնեց Մբապեի տրանսֆերը․ հայտնի են դարձել մանրամասներ Ֆանտաստիկ հնարք. ինչպես գնդակն արագ հասցնել մրցակցի տուգանային հրապարակ Ռոմայի հայտացուցակը Բրագայի հետ խաղի համար Դա Մեսսիի Չեմպիոնների լիգայի վերջին խաղն էր Կամպ Նոուում․ Ռիվալդո Բոլորն ինձ տեսնում են որպես Բարսելոնայի մարզիչ․ Չավի Մբապեն՝ Ալբային. Փողոցում ես քեզ կսպանեմ
website by Sargssyan