Նադալը` US Open-ի չեմպիոն (տեսանյութ)

Նադալը` US Open-ի չեմպիոն (տեսանյութ)

Նյու Յորքում ավարտվել է թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունը: Եզրափակչում Ռաֆայել Նադալը 6:3, 6:3, 6:4 հաշվով հաղթել է Կևին Անդերսոնին ու դարձել չեմպիոն:

Իսպանացին սեփական մատուցումներից ոչ մեկը չի զիջել, ինչպես նաև յուրաքանչյուր սեթում նվազագույնը մեկ բրեյք է կատարել (ընդհանուր` 4): Արդյունքում գրանցվել է 6:3, 6:3, 6:4 հաշիվը:

31-ամյա թենիսիստն իր կարիերայի ընթացքում 16-րդ անգամ դարձավ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի չեմպիոն: ԱՄՆ-ի բաց առաջնություններում սա նրա երրորդ տիտղոն էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում