Ռայոլա. Հաշվի առնելով գնաճը` Զիդանի ու Նեյմարի տրանսֆերները գրեթե համարժեք են

Ռայոլա. Հաշվի առնելով գնաճը` Զիդանի ու Նեյմարի տրանսֆերները գրեթե համարժեք են

Ճանաչված ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է հարձակվող Նեյմարի տրանսֆերը «Բարսելոնայից» «Պարի Սեն Ժերմեն», որը կազմել է 222 միլիոն եվրո:

«Տրանսֆերային շուկայում որևէ առանձնահատուկ բան տեղի չի ունեցել: Բոլորը խոսում են Նեյմարի մասին, բայց եթե համեմատենք Զիդանի «Ռեալ» տեղափոխության հետ ու հաշվի առնենք գնաճի գործոնը, այդ տրանսֆերները գրեթե համարժեք կլինեն:

Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ Նեյմարին ձեռք բերելիս «Բարսելոնան» նույնպես մեծ գումար էր ծախսել, իսկ հիմա բրազիլացուն գնեց ոչ թե ակումբ, այլ պետություն»,- իտալացու խոսքն է մեջբերում «La Domenica Sportiva»-ն:

Հիշեցնենք, որ 2001 թվականին «Ռեալը» Զիդանի համար «Յուվենտուսին» 75 միլիոն եվրո է վճարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում