ԱԳ. Արոնյանի դժվարին հաղթանակը Եվրոպայի չեմպիոնի նկատմամբ (կատարված քայլեր)

ԱԳ. Արոնյանի դժվարին հաղթանակը Եվրոպայի չեմպիոնի նկատմամբ (կատարված քայլեր)

Վրաստանում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Լևոն Արոնյանը դժվարությամբ հաղթահարեց 1/16 եզրափակչի փուլը: Հայ գրոսմայստերը մրցում էր Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մատլակովի հետ և ընդհանուր հաղթանակի համար ստիպված էր երկուսի փոխարեն 8 պարտիա խաղալ:

Դասական շախմատում անցկացված երկու մրցախաղերում հայ ու ռուս շախմատիստները սպիտակ խաղաքարերով մեկական պարտիա հաղթեցին: Նշանակվեց թայ-բրեյք, որի երկու պարտիաները նույնպես խաղաղ ելք ունեցան: Կայծակնային շախմատի կանոններով անցկացված 3-րդ ու 4-րդ պարտիաներում մրցակիցները նույնպես սպիտակներով ավելի ուժեղ գտնվեցին:

Որոշիչ դարձան միայն բլից մրցակարգով (5 րոպե+3 վայրկայն ամեն քայլի համար) հանդիպումները, որոնցից առաջինում հայկական շախմատի առաջատարը հաղթեց սևերով` մրցակցին մատ հայտարարելով: Իսկ վերջին պարտիայում՝ անխուսափելի ոչ-ոքիի ժամանակ, Մատլակովը հանձնվեց:

Այսպիսով, Արոնյանը մեծ դժվարությամբ նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր:

Թայ-բրեյքի 5-րդ պարտիան

Հետևեք մեզ նաև Telegram-ում