«Լիվերպուլը» մտադիր է կրճատել Մանեի որակազրկման ժամկետը

«Լիվերպուլը» մտադիր է կրճատել Մանեի որակազրկման ժամկետը

«Լիվերպուլը» դժգոհ է եզրային հարձակվող Սադյո Մանեի որակազրկման ժամկետի պատճառով:

«Sky Sports»-ը հայտնում է, որ սենեգալցու որակազրկումը կազմում է 3 խաղ, որի շուրջ մերսիսայդցիները բողոքարկում են ներկայացնելու:

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը կարմիր քարտ է ստացել Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ արտագնա խաղում (0:5): Մանեն փորձել է հասնել գնդակին, սակայն ուշացել է և ոտքով հարվածել է դարպասապահ Էդերսոնի դեմքին: Վերջինս փոխարինվել է, բայց հետո պարզվել է, որ նրա առողջությանը լուրջ վտանգ չի սպառնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում