ATP. 6 տարի անց առաջատարները Նադալն ու Ֆեդերերն են
Նմանատիպ
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ներկայացրել է վարկանիշային նոր աղյուսակը:
ԱՄՆ-ի բաց առաջնությունում տոնած հաղթանակի շնորհիվ առաջատարի դիրքն ամրապնդել է Ռաֆայել Նադալը, իսկ քառորդ եզրափակչում պարտված Ռոջեր Ֆեդերերը բարձրացել է երկրորդ հորիզոնական: Այդ երկու թենիսիստները վերջին անգամ վարկանիշային աղյուսակի առաջին տեղերում են եղել 6 տարի առաջ` 2011 թվականի մարտին:
US Open-ի եզրափակչի մասնակից Կևին Անդերսոնը 32-րդ տեղից բարձրացել է 15-րդ հորիզոնական, իսկ կիսաեզրափակչի մասնակից Պաբլո Կարենո Բուստան առաջին անգամ հայտնվել է թոփ-10-ում:
Ներկայացնում ենք վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակը.
1 (1) Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 9 465 միավոր
2 (3) Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 7 505
3 (2) Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) – 6 790
4 (6) Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) – 4 470
5 (7) Մարին Չիլիչ (Խորվաթիա) – 4 155
6 (5) Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 4 125
7 (8) Դոմինիկ Տիմ (Ավստրիա) – 4 030
8 (4) Ստեն Վավրինկա (Շվեյցարիա) – 3 690
9 (9) Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) – 3 575
10 (19) Պաբլո Կարենո Բուստա (Իսպանիա) – 2 855
Հետևեք մեզ նաև Telegram-ում