Ներկայիս կազմերի համար ամենաշատ ծախսեր կատարած ակումբները

Ֆուտբոլային հետազոտությունների կենտրոնը (CIES) հաշվարկել է, թե թոփ-5 երկրների ակումբները որքան գումար են ծախսել ներկայիս կազմերը (միջինը մոտ 25-27 ֆուտբոլիստ) հավաքելու համար:
Առաջին տեղում «Մանչեսթեր Սիթին» է, որը ներկայիս կազմի համար տրանսֆերային շուկայում 853 միլիոն եվրո է ծախսել: Երկրորդ տեղում է «Պարի Սեն Ժերմենը»: Փարիզցիները հետ են մնում ընդամենը 3 միլիոն եվրոյով: Լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Յունայթեդը»` 784 միլիոն:
Հատկանշական է, որ լավագույն տասնյակում անգլիական 6 ակումբ կա: Բունդեսլիգան ներկայացնող ոչ մի թիմ մեծ ծախսերով չի առանձնանում:
Լավագույն տասնյակը.
1. «Մանչեսթեր Սիթի» (անգլիա) - 853 միլիոն եվրո
2. «Պարի Սեն Ժերմեն» (Ֆրանսիա) - 850
3. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - 784
4. «Չելսի» (Անգլիա) - 644
5. «Բարսելոնա» (Իսպանիա) - 628
6. «Ռեալ» (Իսպանիա) - 497
7. «Յուվենտուս» (Իտալիա) - 470
8. «Լիվերպուլ» (Անգլիա) - 437
9. «Արսենալ» (Անգլիա) - 416
10. «Տոտենհեմ» (Անգլիա) - 361